Զիդան. Կրիշտիանուի հարվածը ֆենոմենալ էր, բայց իմ գոլն ավելի գեղեցիկ էր (տեսանյութ)
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը (3:0) և շրջադարձ հարվածով Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլը:
««Յուվենտուսի» հարկի տակ երեք գոլ խփելը հեշտ չէ: Լավ խաղ ցուցադրեցինք, սակայն մրցակիցը նույնպես վատ չէր գործում: Նրանք ճնշում էին գործադրում և դարպասը գրավելու լավ պահեր ունեին, սակայն մենք ավելի արդյունավետ էինք: «Յուվենտուսն» իմ նախկին թիմն է ու միշտ սրտումս կլինի:
Ռոնալդուն անսովոր ֆուտբոլիստ է: Նա մյուսներից տարբերվում նրանով, որ միշտ տրամադրված է Չեմպիոնների լիգայում որևէ անհավանական բան անելու: Նրա շրջադարձ հարվածը ֆենոմենալ ստացվեց:
Ա՞յդ գնդակն է ավելի լավը, թե՞ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իմ գոլը («Բայերի» դարպասը, 2002 թվական-խմբ.): Միանաշանակ իմ գոլը»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ռոնալդուի գոլը
Զիդանի գոլը
Հետևեք մեզ նաև Telegram-ում