«Միլան» – «Ինտեր». Արդյունք, որը երկու թիմերին ձեռնտու չէ (տեսանյութ)

«Միլան» – «Ինտեր». Արդյունք, որը երկու թիմերին ձեռնտու չէ (տեսանյութ)

Այսօր կայացել է Իտալիայի առաջնության 27-րդ տուրից հետաձգված միլանյան դերբին` «Միլան» – «Ինտեր» հանդիպումը: Անզիջում պայքարում անցած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Խաղի ընթացքում «ներաձուրին» ավելի մոտ է եղել գոլ խփելուն: Երկու անգամ հարմար դիրքերից վրիպել է Մաուրո Իկարդին: Մեկ անգամ արգենտինացուն հաջողվել է գրավել դարպասը, սակայն մրցավարը տեսակրկնությունից հետո չի հաշվել գոլը: «Ռոսոներիի» կազմում աչքի ընկնելուն ամենամոտը եղել է Լեոնարդո Բոնուչին:

Այս ոչ-ոքիի պատճառով «Ինտերը» չի կարողացել շրջանցել «Ռոմային» ու 59 միավորով մնացել է չորրորդ տեղում: Մոտակա հետապնդող «Լացիոն» ունի 57 միավոր:

«Միլանը», որը վերջին ամիսների հաջող ելույթներից հետո սկսել էր կրկին Չեմպիոնների լիգայի ուղեգրին հավակնել, 51 միավորով մնացել է վեցերորդ հորիզոնականում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում