Պաշտոնական. «Միլանն» ու Գատուզոն նոր պայմանագիր են կնքել

Պաշտոնական. «Միլանն» ու Գատուզոն նոր պայմանագիր են կնքել

«Միլանն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ նոր պայմանագիր կնքելու մասին:

40-ամյա մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գատուզոյի աշխատավարձը բարձրացվելու է ավելի քան 16 անգամ: Նախորդ համաձայանգրով իտալացին տարեկան ստանում էր 120 հազար եվրո: Այժմ այն կազմելու է տարեկան 2 միլիոն եվրո՝ գումարած հնարավոր պարգևավճարներ:

Հիշեցնենք, որ Ջենարոն «ռոսոներին» գլխավորել է 2017 թվականի նոյեմբերի 27-ին, երբ պաշտոնանկ է արվել Վինչենցո Մոնտելան:

Ա Սերիայի 30-րդ տուրից հետո «Միլանը» 51 միավորով զբաղեցնում է վեցերորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում