«Արսենալ» – «Սաութհեմփթոն». Մխիթարյանը չի մասնակցելու խաղին

«Արսենալ» – «Սաութհեմփթոն». Մխիթարյանը չի մասնակցելու խաղին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Անգլիայի առաջնության 32-րդ տուրի՜ «Արսենալ» – «Սաութհեմփթոն» հանդիպմանը: Այդ մասին հայտնել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը,- գրում է bbc.com-ը:

29-ամյա ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ երեկ կայացած խաղում (4:1): Նրա նկատմամբ կոպիտ խախտում է կատարել «բանակայինների» ձախ պաշտպան Գեորգի Շչենիկովը:

Մխիթարյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան բուժզննումից հետո: Առայժմ միայն հստակ է, որ առաջիկա օրերին նա չի կարողանա ասպարեզ դուրս գալ:

«Զինագործների» ու «սրբերի» միջև մրցավեճը նախանշված է ապրիլի 8-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում