Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել

Արթուր Պետրոսյանը հրաժարական է տվել

Այսօր` ապրիլի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները: Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ: Արդյունքում, Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար:

Նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում