Մակգրեգորը հարձակվել է UFC-ի ավտոբուսի վրա, ապա հանձնվել ուստիկանությանը (տեսանյութ)

Մակգրեգորը հարձակվել է UFC-ի ավտոբուսի վրա, ապա հանձնվել ուստիկանությանը (տեսանյութ)

Թեթև քաշային կարգում խառը մենամարտերի (MMA) UFC-ի աշխարհի չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հայտնվել է սկանդալի կենտրոնում:

Իռլանդացին ժամանել է Նյու Յորք, որտեղ հարձակվել է ավտոբուսի վրա, որում գտնվել է իր սպարինգ-թիմակից Արտյոմ Լոբովի հետ վիճաբանության մեջ հայտնված Խաբիբ Նուրմագոմեդովը: Մակգրեգորն ավտոբուսի վրա աստիճան, հեծանիվի կայանման համար նախատեսված ցանկապատ և այլ իրեր է նետել: Կոտրված ապակու բեկորները պատռել են UFC-ի մարտիկ Մայքլ Կիեզայի դեմքը:

Երբ անվտանգության աշխատակիցները փորձել են բռնել Քոնորին, նա փախուստի է դիմել: Երբ Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել, 29-ամյա մարզիկն ինքնակամ հանձնվել է: Հավանական է, որ նրան բանտարկության կենթարկեն, ինչպես նաև որոշ ժամանակով կզրկեն մրցումներին մասնակցելու իրավունքից:

Միջադեպի արդյունքում տուժել է UFC-ի մեկ մարզիկ ու մեկ մարզուհի, ովքեր ավտոբուսում են եղել, նրանց մենամարտերը հետաձգվել են: Թեթև քաշային կարգում երկրորդ տեղը զբաղեցնող Նուրմագամեդովն ավտոբուսից դուրս չի եկել, սակայն հետո Մակգրեգորին կոչ է արել փողոցում հանդիպել և մենամարտել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում