«Ֆիորենտինան» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

«Ֆիորենտինան» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Ֆիորենտինային»՝ 0։2։ Հյուրերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Մարկո Բենասին և Ջովանի Սիմեոնեն։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» ունի 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Ռոման» մնաց 60 միավորով երրորդ տեղում, սակայն տուրի արդյունքներով «գայլերին» կարող է շրջանցել «Ինտերը» (59 միավոր)։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռոմա» – «Ֆիորենտինա»՝ 0։2
Գոլերը՝ Բենասի 7՛, Սիմեոնե 39՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում