«Շիրակը» հաղթեց «Բանանցին» և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

«Շիրակը» հաղթեց «Բանանցին» և հավասարվեց առաջատարին (տեսանյութ)

Ապրիլի 8-ին կայացավ կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի վերջին հանդիպումը․ «Շիրակը» հյուրընկալեց «Բանանցին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Իգոր Ստանոևիչը։

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 37 միավոր և հավաասարվել է մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտին»։ «Բանանցը» 33 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

Բարձրագույն խումբ, 22-րդ տուր

«Շիրակ» – «Բանանց»՝ 1:0
Գոլը՝ Իգոր Ստանոևիչ, 39

 

Լուսանկարը և տեսանյութը՝ «Շիրակի» մամուլի ծառայության

Հետևեք մեզ նաև Telegram-ում