«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարտին» (տեսանյութ)

«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Շտուտգարտին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալեց «Շտուտգարտին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Դորտմունդցիների կազմում գոլերով աչքի ընկան Կրիստիան Պուլիշիչը, Միշի Բատշուային և Մաքսիմիլիան Ֆիլիպը։

Այժմ «Բորուսսիան» ունի 51 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Շտուտգարտը» 38 միավորով 9-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Շտուտգարտ»՝ 3։0
Գոլերը՝ Պուլիշիչ 38՛, Բատշուայի 48՛, Ֆիլիպ 59՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում