«Չելսին» չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

«Չելսին» չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վեսթ Հեմին»։ «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղն ավարտվեց 1։1 հաշվով․ դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Սեսար Ասպիլիկուետան, իսկ «Վեսթ Հեմի» պատասխան գոլը խփեց Խավիեր Էրնանդեսը։

Այժմ Անտոնիո Կոնտեի թիմն ունի 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Վեսթ Հեմը» 34 միավորով 14-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Չելսի» – «Վեսթ Հեմ»՝ 1։1
Գոլերը՝ Ասպիլիկուետա 36՛ – Էրնանդես 73՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում