Վենգեր. Առաջիկա երեք խաղերին Մխիթարյանը չի մասնակցի
09/04/2018 12:02
Նմանատիպ
Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մոտավոր ժամկետները: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե 29-ամյա ֆուտբոլիստի` խաղադաշտ վերադառնալուն երբ է պետք սպասել:
«Հենրիխը ծնկի կապանների վնասվածք ունի: Նա չի մասնակցելու Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ խաղին և, ամենայն հավանականությամբ, ԱՊԼ-ի` «Նյուքասլի» ու «Վեսթ Հեմի» հետ հանդիպումներին: Այնուամենայնիվ, մրցաշրջանի վերջնամասին նա պատրաստ կլինի»,- ֆրանսիացու խոսքն է մեջբերում «զինագործների» պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Վեսթ Հեմի» դեմ խաղին, որը նախանշված է ապրիլի 22-ին, Պրեմիեր լիգայում հաջորդելու է Մխիթարյանի նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա մրցավեճը (ապրիլի 29):
Հետևեք մեզ նաև Telegram-ում