ՉԼ․ «Բարսելոնան» պարտվեց «Ռոմային» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

ՉԼ․ «Բարսելոնան» պարտվեց «Ռոմային» և դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում գրանցվեց դեռևս ամենամեծ անակնկալը՝ «Բարսելոնան» պարտվեց «Ռոմայի» հետ դիմակայությունում։

Բարսելոնայում կայացած առաջին խաղում «գայլերը» պարտվել էին 1։4 հաշվով, սակայն «Օլիմպիկոյում» կայացած պատասխան խաղում առավելության հասան 3։0 հաշվով և մրցակցի դաշտում խփած գոլի կանոնի համաձայն պայքարը շարունակելու հնարավորություն ստացան։ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի սաներից Մարկ-Անդրե տեր Շտեգենի դարպասը մեկական գոլ խփեցին Էդին Ջեկոն, Դանիելե Դե Ռոսսին և Կոստաս Մանոլասը։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» – «Բարսելոնա»՝ 3։0 (ընդհանուր՝ 4։4)
Գոլերը՝ Ջեկո 6՛, Դե Ռոսսի 58՛ / 11-մետրանոց, Մանոլաս 82՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում