Վալվերդե. Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում

Վալվերդե. Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռոմայից» կրած պարտության (0:3) մասին, որի արդյունքում կատալոնացիները դուրս են մնացել հետագա պայքարից: Առաջին մրցավեճում «բլաուգրանան» հաղթել էր 4:1 հաշվով:

«Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում, որովհետև ես եմ թիմի ղեկավարը: Հուսով եմ` այս պարտությունը չի ազդի Իսպանիայի առաջնությունում ու գավաթի եզրափակչում մեր ելույթների վրա:

Նման պարտությունը միշտ ցավալի է, սակայն հարկավոր է արժանին մատուցել «Ռոմային», որն առաջինից մինչև վերջին րոպեն հիանալի խաղաց: Ամբողջ հանդիպման ընթացքում նրանք բարձր պրեսինգի էին դիմում և թույլ չէին տալիս մեր ֆուտբոլը խաղանք: Նրանք տիրում էին, բոլոր անդրադարձերին և ճիշտ ժամանակին գոլեր խփում: «Ռոման» մեզ ստիպեց երկար փոխանցումներով գործել, ինչը հատուկ չէ մեզ:

Պետք է մտածենք, թե խաղի ծրագիրը կազմելիս ինչում էինք սխալվել»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում