«Ռեալ» – «Յուվենտուս» դիմակայության պատմությունը և ուշագրավ փաստեր

«Ռեալ» – «Յուվենտուս» դիմակայության պատմությունը և ուշագրավ փաստեր

10 ամիս առաջ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսին» հաղթելուց հետո «Ռեալը» կրկին հանդիպեց թուրինցիներին։ Այս անգամ թիմերն ուժերը չափում են ¼ եզրափակչում։ Իտալիայում «սերուցքայինները» 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան, իսկ պատասխան խաղը կկայանա այսօր: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է այդ հանդիպման վերաբերյալ մի շարք ուշագրավ փաստեր:

• Սա մրցակիցնրի 21-րդ հանդիպումն է լինելու։ Նրանք երկու անգամ հանդիպել են ՉԼ-ի եզրափակիչներում: 2017-ի հունիսի 3-ին, Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում «Ռեալը» հաղթել է 4։1 հաշվով և 12-րդ անգամ նվաճել Եվրոպական չեմպիոնների գավաթը։ Մինչև այդ մադրիդցիները թուրինցիներին ՉԼ-ի 1998թ. եզրափակչում ևս հաղթել էին։ Մադրիդի թիմը միակն է, որ ՉԼ-ում պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը։

• «Յուվեն» «Ռեալի» հետ վերջին 4 երկխաղյա հանդիպումներում հաղթել է և վերջինն է, որ կարողացել է «Ռեալին» դուրս թողնել ՉԼ-ի պայքարից։ Դա տեղի է ունեցել 2014/15թթ։
Նախորդ հանդիպումները

• Մրցակիցները միմյանց 20 անգամ հանդիպել են, ու բոլոր խաղերը տեղի են ունեցել եվրագավաթային գլխավոր մրցաշարի շրջանակներում: «Ռեալը» 10 անգամ հաղթել է, «Յուվենտուսը» 8 հաղթանակի դիմաց 2 ոչ-ոքի է գրանցվել։ «Սերուցքայինները» 25 գոլ են խփել, իսկ «ծեր սինյորան»` 22։

• Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» կազմում «Յուվենտուսին» հանդիպելիս միշտ գոլ է խփել՝ 6 խաղում 9 գնդակ։

• «Ռեալը» «Յուվեի» պատճառով ՉԼ-ից դուրս է մնացել 2004/05թթ․ (1/8 եզրափակիչ), 2002/03թթ․ (1/2 եզրափակիչ) և 1995/96թթ․ (1/4 եզրափակիչ)։

• 1997-98թթ. եզրափակչում Յուպ Հայնկեսի «Ռեալը» հաղթեց Մարչելո Լիպիի «Յուվենտուսին»՝ 32 տարվա ընթացքում նվաճելով իր առաջին գավաթը: Եզրափակչի ելքը վճռեց 66-րդ րոպեին Պրեդրագա Միյատովիչի խփած գոլը: Թուրինցիների կազմում էր մադրիդցիների մարզիչ Զինեդին Զիդանը։

• 1986/87թթ․ սկսած մադրիդցիները թուրինցիներին երկխաղյա հակամարտություններում չեն հաղթում։ Երկու թիմերն էլ սեփական դաշտում անցկացրած հանդիպումներում հաղթել են 1։0 խաղով, իսկ Թուրինում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իսպանացիներն ավելի դիպուկ էին՝ 3։1։

Հակամարտությունների պարտություն

«Յուվենտուս»

• «Յուվենտուսը» 18-րդ անգամ է խաղում եվրոպական հեղինակավոր առաջնության ¼ եզրափակչում (Հ12 Պ5)։ «Ծեր սենյորան» 11-րդ անգամն է լավագույն ութնյակում, բայց ¼ եզրափակչում վերջին 8 տարում 4-րդ անգամ է խաղալու։

• Իսպանական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում «Յուվեի» վիճակագրությունը՝ Հ9 Պ6։ Վերջին հաղթանակը թուրինցիները տոնել են «Բարսայի» նկատմամբ նախորդ մրցաշրջանի ¼ եզրափակչում. 3։0 սեփական դաշտում, 0։0՝ արտագնա խաղում։

• Այս մրցաշրջանում «Յուվենտուսն» արդեն հանդիպել է Իսպանիան ներկայացնող թիմերի: Խմբային փուլում զիջել է «Բարսելոնային» (0:3), իսկ նոյեմբերի 22-ին ոչ-ոքի խաղացել (0:0): Իսպանական թիմերի դեմ անպարտելի շղթան հասել է 4-ի (Ո2 Պ2)։
• ՈւԵՖԱ-ի մրցաշարերում իսպանական թիմերի դեմ խաղերում «Յուվեի» վիճակագրությունը՝ Հ19 Ո15 Պ23։

• «Յուվեի» սեփական դաշտում անպարտելի շղթան եվրագավաթներում 27 խաղ է ձգվել (Հ16 Ո11), որը խափանվեց նախորդ շաբաթ «Ռեալի» դեմ առաջին մրցավեճում: Դա թիմի երկրորդ պարտությունն է «Յուվենտուս Ստեդիումում» եվրագավաթի 33 խաղում (Հ19 Ո12)։

«Ռեալ»

• «Ռեալը» ՉԼ-ի/Չեմպիոնների գավաթի ¼ եզրափակչում 35-րդ անգամ է խաղում (Հ28 Պ6), սա ռեկորդ է։

• «Ռեալը» 8-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս ¼ եզրափակիչ, ու սա ակումբի ռեկորդն է։ Այս փուլի վերջին 7 դիմակայություններում հաղթել են ու մոտ են ակումբային այլ ռեկորդի կրկնությանը։ 1967/68-1988/89 մրցաշրջաններում մադրիդցիները հաղթել են իրենց մասնակցած բոլոր 8 քառորդ եզրափակիչներում։

• «Ռեալը» իտալական ակումբների դեմ վերջին 6 խաղում հաղթել է։ Սերիան սկսվել է 2015-ին «Յուվեի» դեմ տարած հաղթանակից։ Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները 1/8 եզրափակչում հաղթել են «Նապոլիին» սեփական դաշտում և արտագնա խաղում միևնույն 3։1 հաշվով։

• «Ռեալը» ՉԼ-ի 2015/16թթ․ 1/8 եզրափակչի խաղերում հաղթել է «Ռոմային» (2։0 արտագնա խաղում և սեփական դաշտում), բայց մինչև այդ պարտվել է իտալական թիմերին երկխաղյա 8 դիմակայություններում։ «Ռեալի» վիճակագրությունը իտալական թիմերի դեմ երկխաղյա դիմակայություններում․ Հ12 Պ9։

• A սերիայի թիմերի դեմ վերջին 12 խաղերից միայն մեկում է «Ռեալը» պարտվել․ ՉԼ-ի 2014/15թթ․ կիսաեզրափակչի «Յուվեի» դեմ խաղում։

• Ռոնալդուն միակն է, ով գոլ է խփել խմբային փուլի բոլոր 6 տուրում։ Նա աչքի է ընկել 9 անգամ։ Ռոնալդուն գոլ է խփել նաև 1/8 եզրափակչի խաղերում ու քառորդ եզրափակչի առաջին մրցավեճում: Նա գլխավորում է առաջնության ռմբարկուների ցուցակը` 14 գոլ։ Ընթացիկ մրցաշրջանի յուրաքանչյուր խաղում նա առնվազը 1 գոլ է խփել։

• Եվրագավաթի վերջին 27 խաղում «Ռեալը» երկու անգամ է պարտվել։ Վերջինը արտագնա խաղում «Տոտենհեմից» կրած պարտությունն էր (1։3) խմբային փուլում։ Այդ խաղերում մադրիդյան թիմը 19 հաղթանակ տարավ 6 ոչ-ոքիի դիմաց։ Դրանցից մեկը 2016-ի եզրափակիչն էր, որտեղ Զիդանի թիմը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց «Ատլետիկոյին»։

Կապը թիմեր միջև

• 1996-2001թթ. ընկած ժամանակահատվածում Զիդանը խաղացել է «Յուվենտուսի» կազմում, 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: 1997 և 1998 թվկաններին մասնակցել ու պարտվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Երկրորդ դեպքում հաղթողը «Ռեալն» է եղել:

• Մունդիալ-2006-ի եզրափակչում Բեռլինում Զիդանը 11-մետրանոցից գրավել է Բուֆֆոնի դարպասը: Հետո հեռացվել է դաշտից, որից հետո Իտալիան հաղթել է 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում:

• Մասիմիլիանո Ալեգրիի «Միլանը» «Ռեալի» հետ հանդիպել է 2010-11թթ. Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Մադրիդում հյուրերը պարտվել են 0:2 հաշվով, իսկ «Սան-Սիրո» արենայում 2:2 է գրանցվել:

• Գոնսալո Իգուայինը 2007-13թթ. հանդես է եկել «Ռեալի» կազմում, 264 խաղում 121 գոլ խփել:

• Խեդիրան 2010-15թթ. խաղացել է «Ռեալի» կազմում: 2012-ին նա Իսպանիայի չեմպիոն է դարձել, իսկ 2 տարի անց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության 102 խաղում 6 գոլ է խփել:

• Մանջուկիչը 2014-15թթ. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է եղել և 7 անգամ խաղացել է «Ռեալի» դեմ (Հ4 Ո2 Պ1): Խորվաթ ֆուտբոլիստը միակ պարտությունը կրել է ՉԼ-ի ¼ եզրափակչի պատասխան խաղում, երբ «հնդկացիները» պարտվել են 0։1 հաշվով։

• Լա Լիգայում մադրիդյան երկու դերբիներում Մանջուկիչը հաղթել է։ 2015-ի փետրվարի 7-ին «Ատլետիկոն» 4։0 հաշվով ջախջախել է սեփական դաշտում, հարձակվողը մեկ գոլ է խփել։ Նա աչքի է ընկել նաև Իսպանիայի սուպերգավաթի խաղում, երբ «Ատլետիկոն» հաղթել է ընդհանուր 2։1 հաշվով։

• 2013-2015թթ. Մատեո Կովաչիչը խաղացել է «Ինտերում»: «Յուվենտուսի» դեմ նրա վիճակագրությունը՝ Հ0 Ո2 Պ3:

• Բուֆֆոնը, Բոնուչին, Բարձալին, Կյելինին ու Մարկիզիոն Իտալիայի հավաքականի կազմում Եվրո 2012-ի եզրափակչում 0:4 հաշվով պարտվեցին Իսպանիային: Նրանց դեմ Ռամոսն էր խաղում:

• Եվրո 2016-ի 1/4 եզրափակչում Գերմանիայի հավաքականը Կրոսի ու Խեդիրայի հետ հանդիպեց իտալացիներին, որոնց կազմում էին Բուֆֆոնը, Բոնուչին, Կյելինին ու Բարձալին: Բոնուչին իրացրեց 11-մետրանոց հարվածը, և լրացուցիչ ժամանակի վերջում հաշիվը 1:1 դարձավ: «Յուվենտուսի» պաշտպանը վրիպեց 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ: Բարձալին ու Կրոսն անվրեպ էին, իսկ հաղթանակը գերմանացիներինն էր:

• Եվրո 2016-ի 1/8 եզրափակչում իտալացիները 2:0 հաշվով հաղթեցին գործող չեմպիոն Իսպանիային: Առաջին գոլի հեղինակը Կյելինին էր: Իտալացիների կազմում էին նաև Բուֆֆոնը, Բոնուչին, Բարձալին: Իսպանիայի հավաքականը ներկայացնում էին Ռամոսը, Մորատան և Վասկեսը:

• Կոնֆեդերացիաների գավաթի 2013թ. խաղարկության կիսաեզրափակչում Իսպանիան 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 7:6 հաշվով հաղթեց Իտալիային: Հարվածներից մեկը Ռամոսն իրացրեց:

• Մունդիալ 2014-ի խմբային փուլում Ֆրանսիան 5:2 հաշվով հաղթեց Շվեյցարիային: Բենզեման 11-մետրանոց 2 հարվածներից 1-ը իրացրեց, իսկ Շվեյցարիայի կազմում հանդես եկավ Լիխտշտայները:

• Իսկոն Մունդիալ 2018-ի նախընտրական փուլում 2 անգամ գոլ է խփել Բուֆֆոնի դարպասին։ Ռամոսն ու Ասենսիոն պաշտպանում էին հաղթողների շահերը, իսկ պարտվողների կազմում էին Բարձալին ու Ֆեդերիկո Բերնարդսկին։

• Երիտասարդական Եվրո-2017-իկիսաեզրափակչում Ասենսիոյի Իսպանիան հանդիպել է Բերնարդեսկին Իտալիային։ Իտալացու գոլը թիմին պարտությունից չի փրկել․ 1։3։

• Դուգլաս Կոստան «Բավարիայի» կազմում փոխարինման է դուրս եկել նախորդ խաղարկության ¼ եզրափակչի «Ռեալի» դեմ երկու խաղերում։ Մադրիդցիները հաղթել են ընդհանուր 6։3 հաշվով։ 5 գոլ Ռոնալդուն է խփել, 1-ը՝ Ասենսիոն։

• «Ռեալը» Վոյցեխ Շչեստննիի «Ռոմային» հաղթել է ՉԼ 2015/16թթ․ 1/8 եզրափակչում (ընդհ․ 4։0)։ Ռոնալդուն երկու խաղերում էլ գոլ է խփել։

• Բլեզ Մատյուիդին «ՊՍԺ»-ն ՉԼ 2015/16թթ․ խմբային փուլում հանդիպել է «Ռեալին»․ 0։0 սեփական դաշտում, 0։1՝ արտագնա խաղում։ Միակ գոլը պատկանում է Նաչո Ֆերնանդեսին։

Հավաքականի խաղընկերներ

Թոնի Կրոս, Սամի Խեդիրա (Գերմանիա)

Մարսելո, Կազեմիրո, Ալեքս Սանդրո (Բրազիլիա)

Խամես Ռոդրիգես, Խուան Կուադրադո (Կոլումբիա)

Մեհդի Բենատիա, Աշրաֆ Հակիմի (Մարոկկո)

Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա)

Բլեզ Մատուիդի, Ռաֆայել Վարան (Ֆրանսիա)

Նախկին ակումբակիցներ

Թոնի Կրոս, Մարիո Մանջուկիչ («Բավարիա», 2012-14թթ․)

Մարիո Մանջուկիչ, Լուկա Մոդրիչ («Դինամո Զագրեբ», 2007-08թթ․)

Կարիմ Բենզեմա, Միրալեմ Պյանիչ («Լիոն», 2008-09թթ․)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում