«Սևիլիա» – «Բավարիա» խաղին ընդառաջ

«Սևիլիա» – «Բավարիա» խաղին ընդառաջ

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի պատասխան խաղում Բավարիան ընդունելու է Սևիլյային: Առաջին մրցավեճում մյունխենցիներն առավելության են հասել 2:1 հաշվով: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն առանձնացրել է մի քանի ուշագրավ փաստեր:

• «Սևիլիան» երկրորդ անգամ է առաջնության ուժեղագույն ությակի շարքում հայտնվել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 60 տարի առաջ: «Բավարիան» այս փուլին 29-րդ անգամ է հասել (7-րդ անգամ անընդմեջ): Ավելի լավ ցուցանիշ միայն «Ռեալը» ունի՝ 35:

• «Բավարիան» «Սևիլիայի» հետ նախկինում երբևէ չէր խաղացել, բայց վերջին 4 մրցաշրջանում պայքարից դուրս է մնացել իսպանական թիմերի դեմ պայքարից: 

«Սևիլիա»

• Նախորդ անգամ «Սևիլիան» ¼ եզրափակիչ հասել էր հեռավոր 1957/58 մրցաշրջանում, Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, 2:10 հաշվով պարտվել «Ռեալին» (0:8 ատագնա խաղում, 2:2 սեփական դաշտում):

• Վերոնշյալ պարտությունը խոշորագույնն է «Սևիլիայի» համար եվրագավաթների շրջանակում: Սա խոշորագույնն է նաև Չեմպիոնների գավաթի ¼ եզրափակիչներում:

• «Սևիլիայի» վիճակագրությունը գերմանական թիմերի դեմ երկխաղյա հակամարտություններում. Հ3 Պ2: Վերջինում անդալուսցիներն ընդհանուր 4:2 հաշվով հաղթել են «Բորուսսիա» Դ-ին Եվրոպա լիգայի 2014/15թթ. 1/16 եզրափակչում (1:0 սեփական դաշտում և 3:2 արտագնա խաղում):

• Վինչենցո Մոնտելայի թիմը ¼ եզրափակիչ է դուրս եկել ընդհանուր 2:1 հաշվով հաղթելով «Ման. Յունայթեդին»: Սևիլիայում գոլ չի գրանցվել, իսկ հաղթանակ թիմը տարել է փոխարինման դուրս եկած Բեն Յեդդերի դուբլի շնորհիվ:

«Բավարիա»

• «Բավարիան» արդեն 7-րդ անգամ անընդմեջ այս փուլում է հայտնվում, ինչը ակումբային ռեկորդ է: «Ռեալից» կրած պարտությունից առաջ ¼ եզրափակչի 6 դիմակայությունում անընդմեջ հաղթել էր:

• «Բավարիայի» վիճակագրությունը ¼ եզրափակիչներում.

Չեմպիոնների լիգա/Չեմպիոնների գավաթ. Հ18 Պ10.
2016/17 «Ռեալ» Պ 3:6 (1:2 ս.դ., 4:2, ս.դ.Պ. р., արտ.)
2015/16 «Բենֆիկա» Հ 3:2 (1:0 ս.դ., 2:2 արտ.)
2014/15 «Պորտու» Հ 7:4 (1:3 արտ., 6:1 ս.դ.)
2013/14 «Մանեսթեր Յունայթեդ» 4:2 (1:1 արտ., 3:1 ս.դ.)
2012/13 «Յուվենտուս» Հ 4:0 (2:0 ս.դ., 2:0 արտ.)
2011/12 «Օլիմպիկ» Հ 4:0 (2:0 արտ., 2:0 ս.դ.)
2009/10 «Ման. Յունայթեդ» 4:4, արտագնա գոլի կանոնի համաձայն (2:1 ս.դ., 2:3 արտ.)
2008/09 «Բարսելոնա» Պ 1:5 (0:4 արտ., 1:1 ս.դ.)
2006/07 «Միլան» Պ 2:4 (2:2 արտ., 0:2 ս.դ.)
2004/05 «Չելսի» Պ 5:6 (2:4 արտ., 3:2 ս.դ.)
2001/02 «Ռեալ» Պ 2:3 (2:1, 0:2 արտ.)
2000/01 «Մանեսթեր Յունայթեդ» Հ 3:1 (1:0 արտ., 2:1 ս.դ.)
1999/00 «Պորտու» Հ 3:2 (1:1 արտ., 2:1 ս.դ.)
1998/99 «Կայզերսլաուտեն» Հ 6:0 (2:0 ս.դ., 4:0 արտ.)
1997/98 «Բորուսսիա» Դորտմունդ Պ 0:1 (0:0 ս.դ., 0:1 արտ.)
1994/95 «Գետեբորտ» 2:2, արտագնա գոլի կանոնի համաձայն (0:0 ս.դ., 2:2 արտ.)
1990/91 «Պորտու» 3:1 (1:1 ս.դ., 2:0 արտ.)
1989/90 ՊՍՎ Հ 3:1 (2:1 ս.դ., 1:0 արտ.)
1987/88 «Ռեալ» Պ 3:4 (3:2 ս.դ., 0:2 արտ.)
1986/87 «Անդերլեխտ» Հ 7:2 (5:0 ս.դ., 2:2 արտ.)
1985/86 «Անդերլեխտ» Պ 2:3 (2:1 ս.դ., 0:2 արտ.)
1981/82 «Ունիվերսիստայա»Հ 3:1 (2:0 արտ., 1:1 ս.դ.)
1980/81 «Բանիկ» Հ 6:2 (2:0 ս.դ., 4:2 արտ.)
1976/77 «Դինամո» Կիև Պ 1:2 (1:0 ս.դ., 0:2 արտ.)
1975/76 «Բենֆիկա» Հ 5:1 (0:0 արտ., 5:1 ս.դ.)
1974/75 «Արարատ» Հ 2:1 (2:0 ս.դ., 0:1 արտ.)
1973/74 ԲԿՄԱ Սոֆիյա Հ 5:3 (4:1 ս.դ., 1:2 արտ.)
1972/73 «Այաքս» Պ 2:5 (0:4 արտ., 2:1 ս.դ.):

• «Բավարիան» ՉԼ-ի ¼ եզրափակչում է արդեն 17-րդ անգամ: Սա բոլոր ակումբների մեջ լավագույն արդյունքն է («Բարսան» ու «Ռեալը» 16-ական անգամ են խաղացել):

• «Բավարիայի» վիճակագրությունն Իսպանիան ներկայացնող թիմերի դեմ երկխաղյա հակամարտությունում. Հ9 Պ10: Անցյալ մրցաշրջանում մյունխենցիները պարտվել են «Ռեալին» այս փուլում; Վերջինս Գերմանիայում հաղթել է 2:1, ապա Մադրիդում՝ 4:2 հաշվով: «Բավարիան» 4-րդ անընդմեջ դուրս մնաց պայքարից իսպանական թիմերի դեմ պայքարի արդյունքում: «Բավարիան» նախքան այդ կիսաեզրափակիչներում պարտվել էր «Ատլետիկոյին» (2015/16), «Բարսելոնային» (2014/15) և «Ռեալին» (2013/14):

• Իսպանական թիմերի դեմ խաղերի «Բավարիայի» ընդհանուր վիճակագրությունը. Հ6 Ո5 Պ15:

• Յուպ Հայնկեսի թիմը ¼ եզրափակիչ դուրս եկավ 1/8-ում հաղթելով «Բեշիկթաշին» ընդհանուր 8:1 հաշվով: Մյունխենում 5:0 հաշվով հաղթեց թուրքական թիմին, տանելով ՉԼ-ի եզրափակիչ փուլերի պատմության մեջ առաջին ամենախոշոր հաղթանակը սեփական դաշտում:

• Խմբային փուլի երկրորդ տուրում «Բավարիան» Փարիզում խոշոր հաշվով պարտվեց B խմբի ապագա առաջատար «ՊՍԺ»-ին (0:3), որից հետո մյունխենցիների մարզիչ Կարլո Անչելոտին հեռացվեց: Գերմանիայի չեմպիոնը մյուս խաղերում հաղթեց «Սելտիկին» (2:1) և «Անդերլեխտին» (2:1): Եվրոպայում գերմանական թիմի արտագնա խաղերի վիճակագրությունը. Հ5 Ո2 Պ5:

Կապը թիմերի մեջ

• Հայնկեսն իսպանական մի քանի ակումբ է գլխավորել. «Ատլետիկ» (1992-1994, 2001-2003), «Տետերիֆե» (1995-1997) և «Ռեալ» (1997/98): «Սևիլիայի» դեմ խաղերում նրանց վիճակագրությունը. Հ5 Ո3 Պ4:

• Հայնկեսն է խփել ԳՖՀ-ի երկու գնդակը Իսպանիայի դեմ 1973-ի նոյեմբերի 24-ի դեմ ընկերական, հաղթական խաղում (2:1):

• Խավի Մարտինեսը 2006-12թթ. 201 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, 22 գոլ խփելով «Ատլետիկի» կազմում: Տարբեր մրցաշարերում նա 11 անգամ հանդիպել է «Սևիլիային» (Հ4 Ո1 Պ6): 2009-ի մարտի 4-ին իսպանացին անդալուզցիներին գոլ է խփել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում. 3:0 (ընդհ. 4:2):

• Խամես Ռոդրիգեսը «Ռեալի» կազմում 77 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում (2014-17), 28 գոլ խփել: «Սևիլիայի» դեմ 8 անգամ է խաղացել (Հ7 Պ1) և 4 գոլ խփել:

• Խամեսը «Պորտուի» կազմում է եղել, երբ թիմը 2:1 հաշվով Եվրոպա լիգայի 2010/11թթ. 1/16 եզրափակչում հաղթել է «Սևիլիային»:

• Խուան Բերնատը Իսպանիայի առաջնությունում 51 խաղ է անցկացրել «Վալենսիայի» կազմում (2011-14), 1 գոլ խփել: Նա 4 անգամ խաղացել է «Սևիլիայի» դեմ (Հ2 Ո1 Պ1): 2 անգամ հանդիպել է Եվրոպա լիգայի 2013/14թթ. կիսաեզրափակչում, որտեղ «Վալենսիան» արտագնա գոլի կանոնի համաձայն պարտվել է:

• Տյագո Ալկանտարան 68 խաղ է անցկացրել Լա լիգայում «Բարսայի» կազմում (2009-13), 7 գոլ խփել: «Սևիլիայի» դեմ խաղերում նրա վիճակագրությունը. Հ2 Ո1 Պ2:

• Արյեն Ռոբենը 2007-09թթ. Իսպանիայի առաջնությունում 50 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում, խփել 11 գնդակ: Հոլանդացին 2 անգամ խաղացել է «Սևիլիայի» դեմ (Հ1 Պ1), 2009-ի դեկտեմբերի խաղից հեռացվել (պարտություն սեփական դաշտում 3:4 հաշվով):

• Ռաֆինյան «Շալկեի» կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի գավաթի 2005/06թթ. եզրափակիչ խաղին ընդդեմ «Սևիլիայի» (0:0 սեփական դաշտում և 0:1 արտագնա խաղում):

• Կորենտեն Տոլիսոն «Լիոնի» կազմում արտագնա խաղում զիջել է «Սևիլիային» (0:1) ՉԼ-ի անցյալ առաջնության խմբային փուլում և զրոյական ոչ-ոքի խաղացել սեփական դաշտում:

• Մաթս Հումելսը և Ռոբերտ Լևանդովսկին «Բորուսսիա» Դ-ի կազմում Եվրոպա լիգայի 2010/11թթ. խմբային փուլում խաղացել են «Սևիլիայի» դեմ (0:1 սեփական դաշտում և 2:2 արտագնա խաղում):

• Սեբաստյան Ռուդին «Շտուդգարտի» կազմում 2 անգամ փոխարինման է դուրս եկել «Սևիլիայի» դեմ խաղում: ՈւԵՖԱ-ի գավաթի 2008/09թթ. խմբային փուլում կրած պարտության (0:2) և ՉԼ-ի 2009/10թթ. խմբային փուլի ոչ-ոքիի (1:1) ժամանակ:

• 2017-ի նոյեմբերի 14-ին Գերմանիայի հավաքականը, որի կազմում էին Հումելսը, Նիկլաս Զյուլեն, Ռուդին և Սանդրո Վագները, Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել (2:2): Ֆրանսիայի կազմում էին Տոլիսսոն և Սթիվեն Ն՛Զոնզին:

Հավաքականի խաղընկերներ

Լուիս Մուրիել, Խամես Ռոդրիգես (Կոլումբիա)

Սերխիո Ռիկո, Խեսուս Նավաս, Տյագո Ալկանտարա, Խավի Մարտինես, Խուան Բերնատ (Իսպանիա)

Սթիվեն Ն՛Զոնզի, Սեբաստյան Կորշյա, Քինգսլի Կոման, Կորենտեն Տոլիսո (Ֆրանսիա):
Միասին են խաղացել

Սերխիո Էսկուդերո, Մանուել Նոյեր («Շալկե», 2010-11)

Յոհանես Գայս, Յոսուա Կիմիխ, Նիկլաս Զյուլե (Գերմանիայի երիտասարդական հավաքական, 2014-15):

Հետևեք մեզ նաև Telegram-ում