Կյելինի. Անցած տարի «Բավարիան» անցավ այս ամենի միջով, հիմա` մենք

Կյելինի. Անցած տարի «Բավարիան» անցավ այս ամենի միջով, հիմա` մենք

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին դժգոհ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» դեմ արտագնա խաղի (3:1) մրցավարությունից: Իտալացիներն ընդհանուր դիմակայությունը զիջել են 3:4 հաշվով:

«Ինչ-որ մեկը զարմացա՞ծ է: Անցած տարի «Բավարիան» անցավ այս ամենի միջով, հիմա` մենք»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

Կյելնինին դժգոհ է եղել մրցավար Մայքլ Օլիվերի որոշումներից: Վերջինս լրացուցիչ վերջին րոպեին 11-մետրանոց է նշանակել թուրինցիների դարպասին, ապա խաղադաշտից հեռացրել է Ջանլուիջի Բուֆֆոնին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում