«Catalunya Radio». Ինյեստան նախնական պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ

«Catalunya Radio». Ինյեստան նախնական պայմանագիր է կնքել չինական ակումբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մոտ է Չինաստան տեղափոխվելուն:

«Catalunya Radio»-ն վստահեցնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստն արդեն նախնական պայմանագիր է կնքել «Տյանցզին Ցյուանցզյան» ակումբի հետ: Այն նախատեսված է լինելու 3 տարով և հնարավորություն կունենա երկարաձգել ևս մեկով:

Այդ երեք տարվա ընթացքում իսպանացու ընդհանուր աշխատավարձը կազմելու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 37 միլիոն դոլար: Սպասվում է, որ տեղափոխությունը կկայանա ամռանը:

Հիշեցնենք, որ «Տյանցզին Ցյուանցզյանում» են հանդես գալիս Աքսել Վիտցելը, Ալեշանդրե Պատոն ու Անտոնի Մոդեստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում