«Արսենալի» քամբեքը, «Լացիոյի» սարսափի 5 րոպեները, այլ արդյունքներ (տեսանյութ)

«Արսենալի» քամբեքը, «Լացիոյի» սարսափի 5 րոպեները, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի բոլոր 4 խաղերը գերլարված ստացվեցին:

«Արսենալը» հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու կարողացավ ոչ-ոքի կորզել` 2:2: «Զինագործներն» առաջին խաղում հաղթել էին 4:1 հաշվով, սակայն այս հանդիպման ընթացքում մոտ էին այդ առավելությունը կորցնելուն: «Բանակայինները» Ֆյոդոր Չալովի ու Կիրիլ Նաբաբկինի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ էին անցել, սակայն Մոհամեդ Էլնենիի երկու փոխանցումներից հետո Դենի Ուելբեքն ու Աարոն Ռեմզին քամբեք ապահովեցին: Այսպիսով, «Արսենալն» առանց վնասվածք ունեցող Հենրիխ Մխիթարյանի նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչը դրամայի վերածվեց «Լացիոյի» համար: Հռոմեացիները հյուրընկալվելիս 1:4 հաշվով զիջեցին «Ռեդ Բուլ Զալցբուրգին»: Սիմոնե Ինձագիի թիմն առաջին մրցավեճում հաղթել էր 4:2 հաշվով, իսկ այսօր առաջինն էր գրավել դարպասը (Չիրո Իմոբիլե), սակայն հետագա ժամանակահատվածում 4 գոլ բաց թողեց: Հատկապես աղետի վերածվեցին 72-76 րոպեները, որոնց ընթացքում ավստրիական թիմը երեք գոլ խփեց: Ընդհանուր դիմակայության հաշիվն է 6:5:

«Ատլետիկոն» հյուրնկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Սպորտինգին», սակայն Մադրիդում տոնած հաղթանակի (2:0) շնորհիվ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Կամային հաղթանակ տոնեց նաև Մարսելի «Օլիմպիկը», որը 5:2 հաշվով պարտության մատնեց «ՌԲ Լեյպցիգին» (առաջին խաղում 0:1): Պրովանսցիները վերջին գոլը խփեցին, երբ դարպասապահը միացել էր հյուրերի գրոհին:

Այսպիսով, Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում հանդես կգան «Արսենալը», «Ատլետիկոն», «Մարսելը» և «Զալցբուրգը»:

Քառորդ եզրափակչի պատասխան խաղերի արդյունքները.

ԲԿՄԱ – «Արսենալ»` 2:2 (առաջին խաղում` 1:4)
Գոլերը՝ Չալով (39), Նաբաբկին (50) – Ուելբեք (75), Ռեմզի (90+2)

«Զալցբուրգ» – «Լացիո»` 4:1 (առաջին խաղում` 2:4)
Գոլերը. Դաբուր (56), Հաիդարա (72), Չհան (74), Լեիներ (76) – Իմոբիլե (50)

«Սպորտինգ» – «Ատլետիկո»` 1:0 (առաջին խաղում ` 0:2)
Գոլը՝ Մոնտերո (28)

«Մարսել» – «Լեյպցիգ»` 5:2 (առաջին խաղում` 0:1)
Գոլերը՝ Իլզանկեր (6, ինքնագոլ), Սարր (9), Տովեն (38), Պայետ (60), Սակաի (90+4) – Բրումա (2), Օգուստեն (55)

Հետևեք մեզ նաև Telegram-ում