Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակչի վիճակահանության արդյունքները
13/04/2018 15:16
Նմանատիպ
Շվեյցարիայում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մրցաշարում ելույթները շարունակող 4 թիմերը կազմել են հետևյալ զույգերը՝
- «Բավարիա» – «Ռեալ»
- «Լիվերպուլ» – «Ռոմա»
Խաղերը կայանալու են ապրիլի 24-25-ին և մայիսի 1-2-ին: Առաջին հանդիպումները կանցկացվեն Մյունխենում և Լիվերպուլում:
Կիևում կայանալիք եզրափակիչ հանդիպման տանտեր է լինելու առաջին զույգի հաղթողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում