Բուտրագենյո. ՊՍԺ, «Յուվենտուս», «Բավարիա»… «Ռեալը» խաղում է բարդ թիմերի դեմ

Բուտրագենյո. ՊՍԺ, «Յուվենտուս», «Բավարիա»… «Ռեալը» խաղում է բարդ թիմերի դեմ

Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, ըստ որի իսպանացիները մրցելու են «Բավարիայի» հետ:

«Հարկավոր է Մյունխենում կայանալիք առաջին խաղում լավ արդյունքի հասնել, ապա այն զարգացնել «Սանտյագո Բեռնաբեուում»:

Չեմպիոնների լիգայի նման փուլում անհնար է այնպիսի թիմի հանդիպել, որը խնդիրներ չի ստեղծի: Պետք է ամեն ինչ անենք եզրափակիչ մտնելու համար: Իսկապես ցանկանում ենք այդ իրավունքը նվաճել:

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը մեզ շատ բարդ մրցակիցներ տվեց: Սկզբում ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը», իսկ հիմա «Բավարիան»»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում