Ռամոսը չի որակազրկվելու

Ռամոսը չի որակազրկվելու

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղին:

«Football Espana»-ից տեղեկանում ենք, որ ՈւԵՖԱ-ն որոշել է 32-ամյա ֆուտբոլիստին չպատժել որակազրկման կարգը խախտելու համար: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղում (1:3) իսպանացին որակազրկված է եղել, սակայն հանդիպմանը հետևել է հանդերձարան տանող թունելի մուտքի մոտից, ինչն արգելված է:

ՈւԵՖԱ-ի կանոններով որակազրկված ֆուտբոլիստը մարզադաշտում հանդիպմանը կարող է հետևել միայն տրիբունայից: Այնուամենայնիվ, որոշում է կայացվել չորակազրկել Ռամոսին:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում «Ռեալը» մրցելու է «Բավարիայի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում