Բարձրագույն խումբ․ հետնապահները հաղթողին չորոշեցին (տեսագրություն)
15/04/2018 19:10
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին՝ «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Թիմերը մեկական գոլ խփեցին․ խաղի մեկնարկում Մարատ Բուրաևն առաջ մղեց «Փյունիկին», իսկ պատասխան գոլը 45-րդ րոպեին խփեց Գևորգ Օհանյանը։
Այս տուրից հետո «Փյունիկն» ունի 28 միավոր և շարունակում է զբաղեցնել հինգերորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Բարձրագույն խումբ, 23-րդ տուր
«Արարատ» – «Փյունիկ»՝ 1։1
Գոլերը՝ Օհանյան 45՛ – Բուարև 2՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում