Կիպրոսի Մ-15 հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող

Կիպրոսի Մ-15 հավաքականը՝ Զարգացման մրցաշարի հաղթող

Ապրիլի 14-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող Զարգացման մրցաշարում ավարտվեցին իրենց ելույթները Մ-15 հավաքականները:

ՀՖՖ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ առաջին տեղը զբաղեցրեց Կիպրոսի հավաքականը, որը վերջին խաղում պարտության մատնեց Հայաստանի ընտրանուն 1:0 հաշվով: 11-մետրանոցը հստակ իրացրեց Անգելոս Զեֆկին:

Մ-15 մրցաշար

Կիպրոս – 9 միավոր
Ղազախստան – 4
Հայաստան – 4
Բելառուս – 1

Մ-14 մրցաշարի օրվա վերջին խաղում հանդիպեցին ՆՀՀ Մակեդոնիայի և Բելառուսի ընտրանիները: ՆՀՀ Մակեդոնիան հաղթեց 2:0 հաշվով:

Մ-14 մրցաշար

Իրան – 12 միավոր
ՆՀՀ Մակեդոնիա – 9
Հայաստան Մ-14-2 – 5
Ղազախստան – 4
Բելառուս – 3
Հայաստան Մ-14-1 – 3

Հետևեք մեզ նաև Telegram-ում