Իսկոյի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Մալագային» (տեսանյութ)

Իսկոյի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Մալագային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Մալագայի» հետ և առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթանակ տոնեց։ 

«Լա Ռոսալեդա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։2 հաշվով։ 29-րդ րոպեին նախկին թիմի դարպասը տուգանային գեղեցիկ հարվածով գրավեց Իսկոն, իսկ երկրորդ կեսում իսպանացու փոխանցումից հետո աչքի ընկավ Կազեմիրոն։ Հանդիպման վերջին րոպեին հաշիվը կրճատեց Դիեգո Ռոլանը։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի թիմն ունի 67 միավոր և վերադարձել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական, իսկ «Մալագան» 17 միավորով եզրափակում է աղյուսակը։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Մալագա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։2
Գոլերը՝ Ռոլան 90+3՛ Իսկո 29՛, Կազեմիրո 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում