Եվրոպայի առաջնության կմեկնի հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ

Եվրոպայի առաջնության կմեկնի հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ

Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է հունահռոմեական ոճի այն մարզիկների անունները, ովքեր ներկայացնելու են Հայաստանի հավաքականը:

  • 60 կգ Արմեն Մելիքյան
  • 63 կգ Սլավիկ Գալստյան
  • 67 կգ Կարեն Ասլանյան
  • 77 կգ Կարապետ Չալյան
  • 82 կգ Մաքսիմ Մանուկյան
  • 87 կգ Աթուր Շահինյան
  • 97 կգ Արթուր Ալեքսանյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի հայ մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:

Հայկական թիմը վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում