Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի երկրորդ մասնակիցը (տեսանյութ)

Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում կայացել է «Շիրակի» ու «Գանձասար-Կապանի» միջև դիմակայության պատասխան խաղը:
Կողմերի պայմանավորվածությամբ` առաջին հանդիպումը, որում տանտերը «Գանձասարն» էր, կայացել էր Գյումրիում, իսկ պատասխան խաղն անցկացվել է Երևանում` «Նաիրի» մարզադաշտում:
Կապանցիներն առավելության են հասել 1:0 հաշվով:
Միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Լուբամբու Մուսոնդան, ով գնդակը հմտորեն փակել է պաշտպանից, շրջվել ու գրավել դարպասը:
Այսպիսով, Հայաստանի գավաթի եզրափակճում «արջերը» մրցելու են «Ալաշկերտի» հետ: