ՉԼ․ «Ռեալը» Մյունխենում կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

ՉԼ․ «Ռեալը» Մյունխենում կամային հաղթանակ տոնեց «Բավարիայի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի վերջին երկու տարիների գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ։

Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 28-րդ րոպեին, երբ Խամես Ռոդրիգեսի գրագետ փոխանցումից հետո դիպուկ հարվածով աչքի ընկավ Յոսուա Կիմիխը։ Նախքան ընդմիջում մադիդյան թիմին հաջողվեց վերակագնել հաշվի հավասարությունը՝ 44-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մարսելոն։ Երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալի» ֆուտբոլիստներն օգտվեցին Ռաֆինյայի անփույթ խաղից, և Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Մարկո Ասենսիոն։

Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 1-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա Մյունխեն» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։2
Գոլերը՝ Կիմիխ 28՛ – Մարսելո 44՛, Ասենսիո 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում