Ռամոս․ «Բավարիայի» հետ դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ

Ռամոս․ «Բավարիայի» հետ դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ «Բավարիայի» հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ այս դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ։ Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած խաղում մադրիդյան թիմը հաղթել է 2։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 1-ին։

«Բոլորը սպասում են, որ «Ռեալը» միշտ պետք է 3։0 հաշվով հաղթանակներ տոնի, սակայն դա անելը բարդ է։ «Բավարիան» հիանալի ակումբ է, և ես մեծ հարգանք եմ տածում այս թիմի նկատմամբ։ Դեռ ոչինչ որոշված չէ։

Ցանկանում եմ առանձնացնել Լուկաս Վասկեսի աշխատանքը։ Ասենսիոն ևս կարևոր դերակատարություն ունի մեզ համար»,- իսպանացի պաշտպանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում