Բուֆֆոն․ Ինձ համար դժվար չի լինի շնորհավորել «Նապոլիի» ֆուտբոլիստներին
26/04/2018 11:37
Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հայտարարել է, որ եթե «Նապոլին» դառնա Իտալիայի չեմպիոն, կշնորհավորի մրցակցին։
-Իհարկե, եթե «Նապոլին» Իտալիայի առաջնությունում մեզանից ուժեղ լինի, մենք կհանենք գլխարկներս նրանց առջև։ Այն թիմը, որն առաջնության 38 խաղից հետո առաջին հորիզոնականում է լինում, արժանի է լինում այդ տեղին, քանի որ պահպանում է սխալվելու և հաջող պահերի միջև հավասարակշռությունը։ Ինձ համար դժվար չի լինի սեղմել «Նապոլիի» ֆուտբոլիստների ձեռքը և շնորհավորել նրանց,- Բուֆֆոնի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն։
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 34-րդ տուրից հետո «Յուվենտուսը» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 84 միավորով երկրորդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում