Ռոնալդուն գերազանցել է Կասիլյասի ռեկորդը

Ռոնալդուն գերազանցել է Կասիլյասի ռեկորդը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2։1 հաշվով հաղթել է «Բավարիային»։

Այս հաղթանակի շնորհիվ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել՝ դառնալով մրցաշարում ամենաշատ հաղթանակներ տոնած ֆուտբոլիստը։ Ռոնալդուն գերազանցել է «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցանիշը։ Ներկայումս «Պորտուում» հանդես եկող Կասիլյասը Չեմպիոնների լիգայում 95 հաղթանակ է տոնել, իսկ Ռոնալդուն՝ 96։ Նշենք, որ Կասիլյասը նման ցուցանիշի հասել է՝ մասնակցելով 171 հանդիպման, իսկ Ռոնալդուն՝ 154։

Հավելենք, որ այս ցուցանիշով երրորդ տեղում է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին՝ 91 հաղթանակ, իսկ նրան հաջորդում են Անդրես Ինյեստան և Ռաուլը (79-ական հաղթանակ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում