Հայնկես․ Չենք հանձնվում, առջևում առնվազն 90 րոպե կա

Հայնկես․ Չենք հանձնվում, առջևում առնվազն 90 րոպե կա

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին խաղում կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ «Բավարիան» պարտվել է 1։2 հաշվով, իսկ պատասխան խաղը կայանալու է մայիսի 1-ին։

-Մենք «Ռեալին» երկու գոլ նվիրեցինք, բայց ինքներս էլ շատ պահեր ունեցանք։ Ի՞նչը չբավարարեց։ Պարզապես չխփեցինք երկրորդ գոլը, իսկ Ռոբենի և Բոատենգի վնասվածքները մեծ խնդիրներ առաջացրին։ Ընդմիջումից առաջ հիմար գոլ բաց թողեցինք։ Կարելի է ասել՝ մրցակցի երկու գոլն էլ նվեր էր։ Մենք մի շարք հիանալի պահեր ստեղծեցինք, սակայն չօգտագործեցինք դրանք։ Ամեն դեպքում, չենք հանձնվում, առջևում առնվազն 90 րոպե կա,- Հայնկեսի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում