Պաշտոնական. Ինյեստան հեռանում է «Բարսելոնայից»

Պաշտոնական. Ինյեստան հեռանում է «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան հայտարարել է կատալոնական ակումբից հեռանալու մասին:

««Բարսելոնայում» սա իմ վերջին մրցաշրջանն է: Որոշումը կայացնելու համար շատ եմ մտածել: «Բարսան» ինձ համար միշտ աշխարհի լավագույն ակումբը կմնա»,- հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացին:

Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» գլխավոր թիմում է խաղում 2002 թվականից: 16 տարում նա ակումբի հետ 31 տիտղոս է նվաճել:

Սպասվում է, որ կիսապաշտպանը կտեղափոխվի Չինաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում