«Ալաշկերտը» ջախջախեց «Գանձասար Կապանին», «Արարատը» հաղթեց «Բանանցին» (տեսանյութ)

Ապրիլի 28-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի հանդիպումներից երկուսը։ Գործող չեմպիոն «Ալաշկերտը» 4։0 հաշվով առավելության հասավ «Գանձասար Կապանի» նկատմամբ, իսկ հետնապահ «Արարատը» 2։1 հաշվով հաղթեց «Բանանցին»։
Այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
- «Շիրակ» - 41 միավոր (24 խաղ)
- «Ալաշկերտ» - 41 միավոր
- «Բանանց» - 39 միավոր
- «Գանձասար Կապան» - 35 միավոր
- «Փյունիկ» - 29 միավոր (24 խաղ)
- «Արարատ» - 17 միավոր
Բարձրագույն խումբ, 25-րդ տուր
«Գանձասար Կապան» - «Ալաշկերտ»՝ 0:4
Գոլերը՝ Ուրոշ Նենադովիչ 23՛, 52՛, Արտակ Եդիգարյան 71՛, Սաննի Օմորեգիեն 87՛
«Արարատ» - «Բանանց»՝ 2:1
Գոլերը՝ Անդրանիկ Քոչարյան 56՛, 86՛ / 11մ - Գարսիա Պրայա Վալմերսոն 24՛
Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի