Դրամատիկ խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Դրամատիկ խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրի առանցքային հանդիպումը կայացավ «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում․ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար պայքարող «Ինտերը» հյուրընկալեց չեմպիոնության ֆավորիտներից «Յուվենտուսին» և պարտություն կրեց։

Հանդիպումն անհաջող մեկնարկեց դաշտի տերերի համար․ 13-րդ րոպեին թուրինցիներին առաջ մղեց Դուգլաս Կոստան, իսկ 5 րոպե անց «Ինտերը» մնաց 10 հոգով՝ կարմիր քարտ ստացավ Մատիաս Վեսինո Ֆալերոն։ 

Առաջին կեսում «Յուվենտուսը» չզարգացրեց հաջողությունը, իսկ երկրորդում երկու գոլ բաց թողնելուց հետո դժվարին հաղթանակի հասավ։ 52-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մաուրո Իկարդին, իսկ 65-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Անդրեա Բարձալին։ 87-րդ րոպեին արձանագրվեց ևս մեկ ինքնագոլ՝ Միլան Շկրինյարը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։2։ Ընդամենը 2 րոպե անց «Յուվեին» հաջողվեց հաղթական գոլ խփել՝ Պաուլո Դիբալայի փոխանցումից հետո աչքի ընկավ Գոնսալո Իգուայինը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 88 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, գերազանցում է 4 միավորով։ «Ինտերը» մնաց 66 միավորով հինգերորդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» – «Յուվենտուս»՝ 2։3
Գոլերը՝ Իկարդի 52՛, Բարձալի 65՛ / ինքնագոլ – Կոստա 13՛, Շկրինյար 87՛ / ինքնագոլ, Իգուային 89՛
Հեռացում՝ Ֆալերո 18՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում