«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին», որն արդեն նվաճել է չեմպիոնական տիտղոսը, հյուրընկալվեց «Վեսթ Հեմին» և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

«Քաղաքայինների» կազմում մեկական գոլով աչքի ընկան Լերոյ Սանեն, Ֆերնանդինյոն, Գաբրիել Ժեզուշը, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց Պաբլո Սաբալետան, ով նախկինում հանդես է եկել «Սիթիում»։ «Վեսթ Հեմի» միակ գոլը խփեց Աարոն Կրեսվելը։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 93 միավոր։ «Վեսթ Հեմը» 35 միավորով 15-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 36-րդ տուր

«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4
Գոլերը՝ Կրեսվել 42՛ – Սանե 13՛, Սաբալետա 27՛ / ինքնագոլ, Ժեզուշ 53՛, Ֆերնանդինյո 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում