«Բարսելոնան» հաղթեց «Դեպորտիվոյին» և դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Դեպորտիվոյին» և դարձավ Իսպանիայի չեմպիոն (տեսանյութ)

Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում առավելության հասավ «Դեպորտիվոյի» նկատմամբ և նվաճեց առաջնության չեմպիոնական տիտղոսը։

Լա Կորունյայի «Ռիասոր» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2։4 հաշվով։ Կատալոնական թիմի կազմում հաշիվը բացեց Ֆիլիպե Կոուտինյոն, ապա հեթ-տրիկ ձևակերպեց Լիոնել Մեսսին, իսկ դաշտի տերերից մեկական գոլ խփեցին Լուկաս Պերեսն ու Էմրե Չոլակը։

Այժմ «Բարսելոնան» ունի 86 միավոր (34 խաղ), իսկ մինչ այս խաղը չեմպիոն դառնալու տեսական հնարավորություններ պահպանող «Ատլետիկոն» (35 խաղ) ունի 75 միավոր։ Այսպիսով, «Բարսելոնան» Իսպանիայի չեմպիոն դարձավ 25-րդ անգամ։

«Դեպորտիվոն» 28 միավորով 18-րդ տեղում է։ 

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Դեպորտիվո» – «Բարսելոնա»՝ 2։4
Գոլերը՝ Պերես 40՛, Չոլակ 64՛ – Կոուտինյո 7՛, Մեսսի 38՛, 82՛, 85՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում