Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան «Լիվերպուլը» և «Ռեալը» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան «Լիվերպուլը» և «Ռեալը» (տեսանյութ)

«Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում առավելության հասնելով «Ռոմայի» նկատմամբ։

Դիմակայության առաջին խաղում Յուրգեն Կլոպի թիմը 5։2 հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ Հռոմում կայացած պատասխան խաղում պարտվեց 2։4 հաշվով։ «Ռոմայի» կազմում մեկ գոլով աչքի ընկավ Էդին Ջեկոն, դուբլ ձևակերպեց Ռաջա Նայնգոլանը, մրցակցից ինքնագոլի հեղինակ դարձավ Ջեյմս Միլները, իսկ «Լիվերպուլի» գոլերը խփեցին Սադիո Մանեն և Ժորժինյո Վեյնալդումը։

Այսպիսով, երկու խաղի արդյունքում հաղթելով ընդհանուր 7։6 հաշվով՝ «Լիվերպուլը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է մրցաշարի վերջին երկու խաղարկությունների գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ։ Վճռորոշ հանդիպումը կայանալու է մայիսի 26-ին, Կիևում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ռոմա» – «Լիվերպուլ»՝ 4։2
Գոլերը՝ Միլներ 15՛ / ինքնագոլ, Ջեկո 52՛, Նայնգոլան 86՛, 90+4՛ / 11-մետրանոց – Մանե 9՛, Վեյնալդում 25՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում