ԵԼ․ «Ատլետիկոն» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

ԵԼ․ «Ատլետիկոն» հաղթեց «Արսենալին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մադրիդի «Ատլետիկոն» դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ հաղթահարելով Լոնդոնի «Արսենալի» արգելքը։

Առաջին խաղում թիմերը հաղթողին չէին որոշել՝ 1։1, իսկ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած պատասխան խաղում դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին։ Միակ գոլը առաջին խաղակեսի վերջնամասում խփեց Դիեգո Կոստան։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «զինագործների» մեկնարկային կազմում և միայն 68-րդ րոպեին փոխարինեց Ջեկ Ուիլշերին։

Այսպիսով, «Ատլետիկոն» կմասնակցի մայիսի 16-ին, Լիոնում կայանալիք եզրափակչին, որում կմրցի «Մարսելի» հետ։ «Արսենալը», պարտվելով այս խաղում, միևնույն ժամանակ զրկվեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելու հնարավորությունից (Եվրոպա լիգայում չեմպիոն դառնալու դեպքում)։

Եվրոպա լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ատլետիկո» – «Արսենալ»՝ 1։0
Գոլը՝ Կոստա 45+2՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում