«Բորուսսիան» պարտվեց «Մայնցին», «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (տեսանյութ)

«Բորուսսիան» պարտվեց «Մայնցին», «Բավարիան» հաղթեց «Քյոլնին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 33-րդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Բավարիան» հյուրընկալվեց հետնապահ «Քյոլնին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվն առաջին կեսի վերջնամասում բացեց Նիկլաս Զյուլեն՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը, իսկ երկրորդ կեսում մեկական գոլով աչքի ընկան Խամես Ռոդրիգեսը, Ռոբերտ Լևանդովսկին և Կորենտին Տոլիսոն։

Այժմ «Բավարիան» ունի 84 միավոր, իսկ «Քյոլնը» 22 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսսիան» 1։2 հաշվով զիջեց «Մայնցին»։ Բոլոր գոլերն արձանագրվեցին հանդիպման սկզբնամասում․ նախ հյուրերից աչքի ընկան Բոտե Բակուն և Մուտոն, ապա հաշիվը կրճատեց Մաքսիմիլիան Ֆիլիպը։

Այս հաղթանակից հետո «Մայնցը» 36 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ «Բորուսսիան» մնաց 55 միավորով 3-րդ տեղում։

Բունդեսլիգա, 33-րդ տուր

«Քյոլն» – «Բավարիա»՝ 1։3
Գոլերը՝ Զյուլե 30՛ / ինքնագոլ – Խամես 59՛, Լևանդովսկի 61՛, Տոլիս 78՛

«Բորուսսիա Դորտմունդ» – «Մայնց»՝ 1։2
Գոլերը՝ Ֆիլիպ 16՛ – Բակու 4՛, Մուտո 13՛

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում