USD
EUR
RUB

Զիդան․ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չկազմելու որոշումը կայացրել եմ ես, ոչ թե ակումբը

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսի ժամանակ քննարկված թեմաները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

«Բավարիայի» հետ հանդիպումից հետո թիմի պատրաստվածության մասին

«Պատրաստ ենք ակտիվ խաղի և ցանկանում ենք լավ արդյունքի հասնել։ Թիմը լավ է պատրաստվել Կլասիկոյին»։

Ինյեստայի՝ վերջին անգամ Կլասիկոյի մասնակցելու փաստի մասին

«Խոսքը յուրահատուկ ֆուտբոլիստի և հիանալի մարդու մասին է։ Մենք կպայքարենք նրա դեմ, կշնորհավորենք հիանալի կարիերա կերտելու համար և կմաղթենք ամենալավն ապագայում»։

«Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չկազմելու որոշման մասին

«Այս պատմությունն ինձանից չի սկսվել։ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո ես հասկացա, որ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցքը նշանակություն չունի։ Եվ երբ որևէ մեկն ասում է, որ «Բարսելոնան» միջանցք չի կազմել, քանի որ չի մասնակցել այդ մրցաշարին, ստում է։ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում, որին մասնակցել ենք և՛ մենք, և՛ «Բարսելոնան»։ Ես չեմ միջանցքների ճակատագիրը որոշողը, սակայն նրանք էլ նման քայլի չգնացին դեկտեմբերին։

Մրցակցին շատ հարգում ենք, բայց նրա համար միջանցք չենք կազմելու։ Ամենակարևորը` մենք հարգում ենք այն փաստը, որ «Բարսելոնան» դարձել է առաջնության չեմպիոն, ինչը հեշտ չէ։ Այս որոշումը կայացրել եմ ես, ոչ թե ակումբը։ Եթե դեկտեմբերին նրանք մեզ համար չեմպիոնական միջանցք կազմած լինեին, ես նման որոշում չէի կայացնի»։

«Բարսելոնայի» հետ խաղում ռոտացիայի դիմելու հավանականության մասին

«Այս հանդիպումը մրցաշարային աղյուսակում ոչինչ չի փոխելու, բայց մենք ցանկանում ենք լավ հանդես գալ և հաղթել։ Եթե կասկածներ ունենամ որևէ ֆուտբոլիստի պատրաստավածության հարցում, նա խաղադաշտ դուրս չի գա։ Ընտրության հնարավորություն ունեմ։ Վարանն ու Իսկոն վերականգնվել են և պատրաստ են մեկնել Բարսելոնա»։

Այն խոսակցությունների մասին, որ մրցավարները հաճախ օգնում են «Ռեալին»

«Չեմ պատրաստվում քննարկել այս թեման։ Սա պարզապես սուտ է։ Մենք արժանի էինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուն։ Թիմը բազմաթիվ դժվարությունների միջով է անցել և պետք չէ այդ ամենի գինը գցել մրցավարների մասին խոսակցություններով։ Ինքներս հիանալի հասկանում ենք, թե ինչի ենք հասել, ինչն էլ ամենակարևորն է»։

Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ վնասվածքներ ստանալու մտավախության մասին

«Նման մտավախություն չունենք։ Չեմ պատրաստվում այդ մասին մտածել, քանի որ առհասարակ վտանգավոր է խաղադաշտ դուրս գալը։ Միակ բանը, որի մասին մտածելու եմ, վերջերս ապաքինված ֆուտբոլիստների մարզավիճակն է»։

Սերխիո Ռամոսի՝ թիմի վրա ունեցած ազդեցության մասին

«Ռամոսը «Ռեալի» համար շատ մեծ նշանակություն ունի։ Նա առաջնորդ է, ավագ։ Սերխիոն մոտիվացիայի, պայքարի խորհրդանիշ է։ Շատ ուրախ եմ, որ նրա հետ խաղալու հնարավորություն էլ եմ ունեցել»։

Կեյլոր Նավասի և Կարիմ Բենզեմայի մասին

«Նրանք ամուր նյարդեր և հիանալի բնավորություն ունեցող ֆուտբոլիստներ են։ Նրանք մեծ դերակատարություն ունեն խաղադաշտում և հատկապես կարևոր խաղերի ժամանակ։ Նավասն ու Բենզեման դա ապացուցել են՝ չնայած եղել են նաև խաղեր, որոնցում ինչ-որ բաներ չեն ստացվել»։

Սկզբնաղբյուր՝ marca.com

Լրահոս
Ֆուտբոլիստները մասսայաբար «էժանացել» են Հաճելի էր Ռոնալդուին բարկացած տեսնել․ Վելոզու Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե Թուրքմենական ֆուտբոլի հայ աստղը Երկու ֆուտբոլիստ՝ մեկի դիմաց․ Յուվենտուսը և Բարսելոնան ֆուտբոլիստների փոխանակում կկազմակերպեն Բարսելոնան պատրաստ է 90 մլն եվրոյով վաճառել Կոուտինյոյին Բարսելոնան ցանկանում է գնել Ռեալի նախկին ֆուտբոլիստին Յուվենթուսը մտադիր է վաճառել Ռոնալդուին․ Ռեալում որոշում են կայացրել Անարդարացի կլինի զրկել Լիվերպուլին չեմպիոնությունից․ Բերբատով Կասիլյասը առաջարկել է բարեգործական խաղ անցկացնել Բարսելոնայի և Ռեալի նախկին աստղերի մասնակցությամբ Ռեալը Բորուսիային ֆուտբոլիստների փոխանակում կառաջարկի Գևորգ Ղազարյան. Եթե Կամոյի արագությունը ունենայի, միգուցե, Միլանում խաղայի ՖԻՖԱ-ն կարող է անորոշ ժամանակով երկարաձգել ընթացիկ մրցաշրջանը (Gazeta.ru) Ինտերի նախկին նախագահը կարծում է՝ ակումբը քայլեր է ձեռնարկում Մեսսիին ձեռք բերելու համար Արամ Գաբրելյանովը թող հույս չունենա, որ երբևէ կստանձնի Արարատի մենեջմենթը. երևանյան ակումբի հայտարարությունը Բավարիայի ֆուտբոլիստները այսօր մարզում են անցկացրել Միլանը չի գնի Անդերլեխտի ֆուտբոլիստին Վալենսիան և Պորտուն կփոխանակվեն ֆուտբոլիստներով Ֆեդոտով. Ռամիի վնասվածքը անհանգստացնում է ինձ Ռոմանյոլին կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ Աղբյուր․ Ռոնալդուն կարոտում է Ռեալը Մնացե՛ք տանը ու պահե՛ք ոճը․ Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել, որում իր մազերը կտրում է Ջորջինիան (տեսանյութ) Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները Ռեալը հետաքրքրված է Լիլլի կիսապաշտպանի ծառայություններով Բարսելոնայի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով Չելսին ցանկանում է ձեռք բերել Բուխումի 18-ամյա ֆուտբոլիստին Ռոման, Մխիթարյանի տրանսֆերի շուրջ, չի կարողանում համաձայնության գալ Արսենալի հետ Խաղացել եմ Ռոնալդուի հետ, բայց Մեսսին հանճար է. Կակա «Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են
website by Sargssyan