Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզչի թեկնածուները

Հայտնի են Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզչի թեկնածուները

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն մարզիչների անունները, ովքեր հավակնում են 2017-18թթ․ մրցաշրջանի լավագույն մարզչի կոչմանը։

Հավակնորդների թվում են Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճած «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Շոն Դայիչը («Բյորնլի»), Ռաֆայել Բենտիեսը («Նյուքասլ»), Քրիս Հյութոնը («Բրայթոն») և Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»)։

Երկրպագուների համար նախատեսված քվեարկությունն անցկացվելու է մինչև մայիսի 10-ը։ Քվեարկությանը կարող եք մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում