Ռամոս. Մեսսին ընդմիջմանը ճնշել է մրցավարին

Ռամոս. Մեսսին ընդմիջմանը ճնշել է մրցավարին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղից հետո (2։2) հայտարարել է, որ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին ընդմիջման ժամանակ ճնշում է գործադրել գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի վրա:

-Մեսսին ընդմիջման ժամանակ, հանդերձարանի ճանապարհին ճնշել է մրցավարին։ Չգիտեմ՝ եղե՞լ են այնտեղ տեսախցիկներ։ Չգիտեմ՝ երկրորդ խաղակեսում մրցավարն այլ որոշումներ կկայացներ, եթե այդ միջադեպը չլիներ: Սա ֆուտբոլ է, ու ամեն ինչ պետք է դաշտում մնա։ Քանի դեռ քեզ չեն վնասում, պետք է հարգանք պահպանել միմյանց նկատմամբ,- Ռամոսի խոսքն է մեջբերել «Marca»-ն։

Հիշեցնենք, որ Կլասիկոյի առաջին խաղակեսի վերջնամասում գլխավոր մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Սերժի Ռոբերտոյին, ինչն առաջացրել էր կատալոնական թիմի ֆուտբոլիստների դժգոհությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում