Մարսելո. Ողբերգական ոչինչ չի եղել, ֆուտբոլն այդպիսին է

Մարսելո. Ողբերգական ոչինչ չի եղել, ֆուտբոլն այդպիսին է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղի (2։2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Կարծում եմ՝ «Ռեալը» արժանի էր հաղթանակի։ Մենք առավելություն ունեինք ու վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց մեզ չէր հաջողվում գրոհները գոլով եզրափակել: Վատ չանցկացրինք առաջին խաղակեսը, իսկ երկրորդին մինչև վերջ պայքարեցինք հաղթանակի համար։

Տուգանային հրապարակում իմ ընկնելու ժամանակ մրցավարը պետք է 11-մետրանոց հարված նշանակեր։ Ամեն դեպքում, ողբերգական ոչինչ տեղի չունեցավ, ֆուտբոլն այդպիսին է։ Մրցավարները կարող են սխալվել, հատկապես նման խաղերում,- Մարսելոյի խոսքն է մեջբերում «AS»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում