Սուարեսը խոստովանել է՝ «Բարսելոնայի» երկրորդ գոլի ժամանակ խախտել է կանոնները

Սուարեսը խոստովանել է՝ «Բարսելոնայի» երկրորդ գոլի ժամանակ խախտել է կանոնները

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո (2:2) խոստովանել է, որ Լիոնել Մեսսիին գոլային փոխանցում կատարելուց առաջ խախտել է Ռաֆայել Վարանի նկատմամբ կանոնները:

-Կարողացանք երկու անգամ առաջ անցնել հաշվի մեջ։ Սերժի Ռոբերտոյի հեռացումը վնասեց մեզ, բայց թիմը հիանալի պաշտպանվեց, ֆիզիկապես հիանալի էինք պատրաստված։ Ոչ-ոքին լավ արդյունք էր մեզ համար։

Երկրորդ գոլի դրվագում փոքրիկ խախտում կար։ «Ռեալի» պաշտպանը վերահսկում էր գնդակը, իսկ ես կանգնեցի նրա ոտքին, բայց դա մրցավարի որոշումն է։ Մի փոքր զարմացա, երբ մրցավարը չդադարեցրեց խաղը,- Սուարեսի խոսքը մեջբերել է «Movistar»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում