«Ռեալի»՝ «Սևիլյայի» դեմ հանդիպման հայտացուցակը

«Ռեալի»՝ «Սևիլյայի» դեմ հանդիպման հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված՝ «Սևիլյայի» հետ մայիսի 9-ին կայանալիք խաղին։

Ֆրանսիացի մասնագետը հանգստի հնարավորություն է տվել հիմնական կազմի 7 ֆուտբոլիստի՝ դարպասապահ Կեյլոր Նավասին, պաշտպաններ Ռաֆայել Վարանին և Մարսելոյին, կիսապաշտպաններ Թոնի Կրոսին և Լուկա Մոդրիչին, հարձակվողներ Գարեթ Բեյլին և Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ռեալի»՝ «Սևիլյայի» դեմ խաղի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝

Կիկո Կասիլյա, Լուկա Զիդան, Խեսուս Վալյեխո, Սերխիո Ռամոս, Նաչո Ֆերնանդես, Աշրաֆ Հակիմի, Ալվարո Տեխերո, Լուիսմի Կեսադա, Կազեմիրո, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Մատեո Կովաչիչ, Դանիել Սեբալյոս, Օսկար Ռոդրիգես, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Բորխա Մայորալ։

«Սևիլյա» – «Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում