Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» ջախջախեց «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի եզրափակչում «Յուվենտուսը» ջախջախեց «Միլանին» (տեսանյութ)

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Յուվենտուս» – «Միլան» հանդիպումը։ Թուրինյան թիմը 4։0 հաշվով հաղթանակ տոնեց․ դուբլի հեղինակ դարձավ Մեհդի Բենատիան, մեկ գոլով աչքի ընկավ Դուգլաս Կոստան, ապա ինքնագոլի հեղինակ դարձավ Նիկոլա Կալինիչը։

Նշենք, որ «Յուվենտուսը» 4-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Ընդհանուր առմամբ թուրինյան թիմն այս տիտղոսը նվաճել է 13 անգամ, իսկ «Միլանը» 5 անգամ է դարձել Իտալիայի գավաթակիր։

Իտալիայի գավաթ, եզրափակիչ

«Յուվենտուս» – «Միլան»՝ 4։0
Գոլերը՝ Բենատիա 56՛, 64՛, Կոստա 61՛, Կալինիչ 76՛ / ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում