USD
EUR
RUB

ԱՊԼ․ «Արսենալը» պարտվեց, «Չելսին» միավորներ կորցրեց, «Ման․ Սիթին» և «Տոտենհեմը» հաղթեցին (տեսանյութ)

 

Այսօր կայացան Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրերից հետաձգված մի շարք հանդիպումներ։

31-րդ տուրից հետաձգված՝ «Լեսթեր» - «Արսենալ» խաղում դաշտի տերերը 3։1 հաշվով հաղթանակ տոնեցին։ 14-րդ րոպեին Կելեչի Իխեանաչոն առաջ մղեց «աղվեսներին», իսկ մեկ րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով՝ կարմիր քարտ ստացավ Կոնստանտինոս Մավրոպանոսը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը, սակայն թվային առավելություն ունեցող «Լեսթերին» հաջողվեց պատասխանել 2 գոլով՝ աչքի ընկան Ջեյմի Վարդին և Ռիյադ Մարեզը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և խաղին մասնակցեց առանց փոխարինվելու։

Այս հաղթանակից հետո «Լեսթերը» 47 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Արսենալը» մնաց 60 միավորով 6-րդ հորիզոնականում։

Կրկին 31-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմը» նվազագույն հաշվով կարևոր հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը խփեց Հարի Քեյնը։ 

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 74 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։ «Նյուքասլը» 41 միավորով 10-րդ տեղում է։

Ի տարբերություն «Տոտենհեմի»՝ «Չելսին» կարևոր միավորներ կորցրեց։ Անտոնիո Կոնտեի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղաց «Հադերսֆիլդի» հետ։ Այժմ «Չելսին» ունի 70 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և վերջին տուրից առաջ լավագույն քառյակը եզրափակող «Լիվերպուլին» զիջում է 2 միավորով։ 

Մեկ այլ խաղում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով առավելության հասավ «Բրայթոնի» նկատմամբ։ «Քաղաքայիններից» գոլերով աչքի ընկան Դանիլոն, Բերնարդու Սիլվան և Ֆերնանդինյոն և «Բրայթոնի» միակ գոլը խփեց Լեոնարդո Ուլոան։

Այժմ Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 97 միավոր, իսկ «Բրայթոնը» 40 միավորով 14-րդ տեղում է։

Անգլիայի Պրեմիեր լիգա

«Լեսթեր» - «Արսենալ»՝ 3։1
Գոլերը՝ Իխեանաչո 14՛, Վարդի 76՛ / 11-մետրանոց, Մարեզ 90՛ - Օբամեյանգ 53՛
Հեռացում՝ Մավրոպանոս 15՛

«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 1։0
Գոլը՝ Քեյն 50՛

«Չելսի» - «Հադերսֆիլդ»՝ 1։1
Գոլերը՝ Մարկոս Ալոնսո 62՛ - Լորան Դեպուատր 50՛

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 3։1
Գոլերը՝ Դանիլո 16՛, Սիլվա 34՛, Ֆերնանդինյո 72՛ - Ուլոա 20՛

Լրահոս
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել «Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին Մալխաս Ամոյանի պարտությունը Ռուսաստանը ներկայացնող հայը հաղթել է Հայաստանի հավաքականի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել ԱԱ․ Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է Վահագն Այվազյանը հեռացել է «Ուրարտու»-ից Հայազգի շախմատիստը դարձել է մինչև 14 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի Մխիթարյանը Հայաստանը դարձրեց «Ռոմա»-ում խաղացող ունեցող թվով 50-րդ երկիրը Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ «Լիվերպուլի» նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստը «Արարատին» է միացել հավաքականի նախկին ֆուտբոլիստը Արսեն Վենգերը համաձայնել է պաշտոն ստանձնել ՖԻՖԱ-ում Ռեալը ցանկանում է ցուցադրական խաղ անցկացնել Նադալի և Ֆեդերերի միջև Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը դուրս եկան հաջորդ փուլ ԱԱ․Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Ղազախստան «ՊՍԺ»-ն Մարկինյոսին պայմանագիր է առաջարկելու Իտալիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ. ԿԳՄՍՆ Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են Շումախերը գիտակից վիճակում է Ի պատիվ Իբրահիմովիչի՝ Շվեդիայում հուշարձան կտեղադրվի Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը` Հռոմում (տեսանյութ) Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը Ղրղզստանում նվաճել է երկու մեդալ Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը «Ռեալն» ու «Յուվենտուսը ցանկանում են գնել Էրիկսենին Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է «Արսենալը» ցանկացել ձեռք բերել Մեսսիին Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաղթել է միջազգային մրցաշարում Անգլիական ակումբն ամենածախսողն է ֆուտբոլի պատմության մեջ Ռաֆայել Նադալը 19-րդ անգամ դարձավ «Մեծ սաղավարտի» հաղթող Հայաստանի հավաքականն ու երկրպագուները տոնել են հաղթանակը (լուսանկարներ) Հայաստանի հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն Հայաստան - Բոսնիա. Հենրիխ Մխիթարյանը բացում է հաշիվը Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղի համար Մարկոս Ռոխոն ձմռանը կհեռանա Մանչեսթեր Յունայթեդից Սամուել Էտո'Օ-ն հայտնել է կարիերան ավարտելու մասին
website by Sargssyan