«Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

«Ռեալն» արտագնա խաղում պարտվեց «Սևիլյային» (տեսանյութ)

Կայացավ Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված՝ «Սևիլյա» – «Ռեալ» հանդիպումը։ Դաշտի տերերը 3։2 հաշվով հաղթանակ տոնեցին։

Վիսամ Բեն Յեդերի և Միգել Լայունի գոլերի շնորհիվ «Սևիլյան» ընդմիջման գնաց՝ ունենալով 2 գնդակի առավելությունը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը հաշիվը կրճատելու լավ հնարավորություն ունեին, սակայն «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց տուգանայինը։ 84-րդ րոպեին Ռամոսը գրավեց արդեն սեփական դարպասը։ 87-րդ րոպեին Բորխա Մայորալը հաշիվը դարձրեց 3։1, իսկ ավելացված ժամանակում հյուրերը կրկին 11-մետրանոցի իրավունք ստացան։ Նշակետին կրկին մոտացավ Սերխիո Ռամոսը և այս անգամ չվիրիպելով՝ ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3։2։

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Ռեալը» մնաց 72 միավորով երրորդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սևիլյա» – «Ռեալ Մադրիդ»՝ 3։2
Գոլերը՝ Բեն Յեդեր 26՛, Լայուն 45՛, Ռամոս 84՛ / ինքնագոլ – Մայորալ 87՛, Ռամոս 90+5՛ / 11-մետրանոց
Չիրացրած 11-մետրանոց՝ Ռամոս 58՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում