«Բարսելոնան» ջախջախեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» 5։1 հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերից Ուսման Դեմբելեն դուբլ ձևակերպեց, մեկական գոլով աչքի ընկան Ֆիլիպե Կոուտինյոն, Պաուլինյոն և Լիոնել Մեսսին, իսկ հյուրերից միակ գոլը խփեց Նիկոլա Սանսոնեն։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 90 միավոր։ «Վիլյառեալը» 57 միավորով 6-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բարսելոնա» – «Վիլյառեալ»՝ 5։1
Գոլերը՝ Կոուտինյո 11՛, Պաուլինյո 15՛, Մեսսի 45՛, Դեմբելե 87՛, 90՛ – Սանսոնե 54՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում