«Ռեալը» ջախջախեց «Սելտային», Բեյլը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալը» ջախջախեց «Սելտային», Բեյլը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Սելտային» և 6։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Զինեդին Զիդանի սաներից Գարեթ Բեյլը դուբլ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Իսկոն, Աշրաֆ Հակիմին, Թոնի Կրոսը, մեկ գոլ էլ սեփական դարպասն ուղարկեց Սերխի Գոմեսը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 75 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Սելտան» 46 միավորով 13-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Սելտա»՝ 6։0
Գոլերը՝ Բեյլ 13՛, 30՛, Իսկո 32՛, Հակիմի 52՛, Գոմես 74՛ / ինքնագոլ, Կրոս 81՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում